ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր տպավորություններն է հայտնել Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ հանդիպման արդյունքներից:
«Բարդ է հաղթանակ գրանցել այնպիսի հանդիպումներում, որտեղ մրցակիցը մեծ ուժերով պաշտպանվում է: «Սպարտակ»-ի հարձակվողները արագընթաց ֆուտբոլ էին ցուցադրում, լավ էին գործում հակագրոհների ժամանակ:
Ափսոս, որ Պիկեն վնասվածք է ստացել: Նա կարևոր խաղացող է մեր թիմի համար: Սակայն մենք փոխարինողներ ունենք, ովքեր անհրաժեշտության դեպքում խաղադաշտ դուրս կգան»,- ասել է Մեսսին:







































