Ֆրանսիացի դերասան Ժան-Կլոդ Վան Դամը նկարահանվել է «6 փամփուշտ» ֆիլմում՝ այնտեղ կատարելով մոլդովացի մսագործի դեր: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Մարտաֆիլմի գործողությունները զարգանում են Մոլդովայում, չնայած նկարահանումներն անցկացվել են Բուխարեստում: Սամսոնը՝ Վան Դամի մարմնավորած կերպարը, նախկին զինվորական է, որն աշխատում է մսագործական խանութում: Նրանից պահանջվում է գտնել մարտարվեստի վարպետի առևանգված 14-ամյա դստերը:










































