Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի օրակարգում է ընդգրկվել տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման հարցը: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ի մամլո ծառայությունը:
Բացի այդ, օրակարգում ընգրկվել են Սիրիայում հումանիտար ճգնաժամը, Եվրոպայի Խորհրդի առջև Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները, Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների արտաքին քաղաքականությունում ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերը, քաղաքական կուսակցություններում սեռական հավասարությունը, քաղբանտարկյալ հասկացության հստակեցումը (զեկույցը կներկայացնի ԵԽԽՎ-ի (ավելի վաղ՝ միայն Ադրբեջանի) քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆեր Շտրասերը):







































