Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ բրիտանական RES էներգետիկ ընկերությունը պլանավորել է Թուրքիայի սևծովյան Սամսուն նահանգում կառուցել քամու էլեկտրակայան, որի հզորությունը կազմելու է 48 մեգավատտ:
Նախագիծը գնահատվում է 75 միլիոն դոլար: Նախագծի իրագործումը մեկնարկելու է 2014 թվականին և ավարտվելու է 2016 թվականին: Բրիտանական ընկերությունը մտադիր է առաջիկա 10 տարիներին իրականացնել ևս մի շարք նախագծեր՝ կապված քամու ու արևային էներգիայի արտադրության հետ:









































