Քենիայում նոր վտանգավոր մոծակի տեսակ է հայտնաբերվել: Նա ընդունակ է փոխանցել մալարիան, իսկ թե ինչպես պայքարել նրա դեմ, բժիշկները դեռ չգիտեն:
Հիգիենայի և տրոպիկական բժշկության լոնդոնյան դպրոցը հայտարարել է, որ մոծակներին հայտնաբերել են Քենիայի արևմուտքի լեռնային շրջաններում: Մեծ քանակի բռնված մոծակների ավելի քան 40%-ը անհայտ տեսակի են եղել: Նրանցից հինգի օրգանիզմում հայտնաբերվել է մալարիայի մակաբույծը: Մոծակներից երկուսը հաստատ կծել են մարդու:
Նախկինում վտանգավոր էր համարվում Anopheles մոծակը, որը մալարիա էր տեղափոխում: Նրա բնակության վայրը փակ շինությունն էր, և նա մարդկանց կծում էր գիշերը: Մոծակի այս նոր տեսակն Anopheles-ից ավելի ակտիվ է նաև բաց տարածությունում: Նա մարդուն կծում է մայրամուտից անմիջապես հետո:










































