«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած մանկապաիտեզի մի խումբ մանկավարժներ իրենց դժգոհությունն են արտահայտում իշխանությունների անտարբեր վերաբերմունքից: Ըստ նրանց` այս տարի դպրոցների ուսուցիչները, ինչպես նաև բուհերի մի շարք դասախոսներ, օգտվել են «Առողջապահության ապահովագրություն» սոցիալական փաթեթից, իսկ իրենք մնացել են ձեռնունայն:
Պատճառները պարզելու համար թերթը մեկնաբանություն խնդրեց ՀՀ ֆնանսների նախարարությունից. գերատեսչության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից հայտնեցին, որ ուսուցիչների, տեխնիկական սպասարկում իրականացնող մարդկանց և թե այլ աշխատակիցների սահմանափակումները պայմանավորված են բյուջետային միջոցների սղությամբ: Կառավարությունը սոցփաթեթի շահառու չհանդիսացող պետական աշխատողներին սոցփաթեթի ծրագրում ընդգրկելու իր ռազմավարությունը կիրականացնի աստիճանաբար` տարիների ընթացքում»,-պարզաբանեցին ֆինանսների նախարարությունից: Այսպիսով` մանկապարտեզի դաստիարակները պետք է սպասեն, գուցե հաջորդ տարի նրանց «բախտը ևս ժպտա»:












































