Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը քննադատություն է հնչեցրել թունդ ոգելից խմիչքների վաճառքի արգելքի վերաբերյալ:Արգելքը երկրում սահմանվել է մեթանոլով թունավորման բազմաթիվ դեպքերի գրանցումից հետո: Այս մասին հաղորդում է Ceske Noviny-ն:
Կլաուսի խոսքերով`արգելքի որոշումը խելամիտ չէ և կարող է հանգեցնել սպիրտային խմիչների ապօրինի առևտրի ընդլայնմանը: Նախագահի կարծիքով` թունավորման բազմաթիվ դեպքերը բացատրվում են սպիրտային խմիչքների «աբսուրդային բարձր հարկերով» և ցույց են տալիս այդ ոլորոտում պետության ձախողման մասին:
Վարչապետը խոստացել է, որ կառավարությունը կվերսկսի ալկոհոլի առևտուրը, երբ հայտանբերվեն կեղծ արտադրամասերը:
Սեպտեմբերի սկզբից Չեխիայում և հարևան Սլովակիայում ու Լեհաստանում մեթանոլով թունավորումից ավելի քան 20 մարդ է մահացել: 40 մարդ թունավորմամբ հոսպիտալացվել է: Նրանք բոլորն օգտագործել են կեղծ օղի և ռոմ: Ապօրինի խմիչքի արտադրման վայրը իրավապահներին դեռևս չի հաջողվել հայտնաբերել:
Նշենք, որ Չեխիայում 20 տոկոսից ավելի թունդ ալկոհոլային խմիչների արգելքը սահմանվել է սեպտեմբերի 15-ին, իսկ սեպտեմբերի 19-ին արգելվել է թունդ ոգելից խմիչքների գովազդը:










































