Նյու Յորքում կհայտնվի իսլամական ջիհադը քննադատող սոցիալական գովազդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ինչպես պատմել են Նյու Յորքի հասարակական տրանսպորտի ծառայության ներկայացուցիչները, քաղաքային իշխանությունները դեմ էին նման գովազդի ի հայտ գալուն, որը, նրանց խոսքով`«օգտագործում է անթույլատրելի բառապաշար»: Սակայն «ամերիկյան ազատությունների պաշտպանության նախաձեռնություն» գովազդային արշավի համար պատասխանատու գովազդային ընկերությունը դատական հայց է ներկայացրել իշխանությունների դեմ և շահել դատը:
Գործի նյութերի համաձայն` գովազդային կարգախոսը, որը դուր չի եկել քաղաքային իշխանություններին, հնչում է այսպես. «Քաղաքակրթության և վայրենիների միջև պայքարում աջակցի´ր քաղաքակրթությանը: Աջակցի´ր Իսրայելին: Տապալի´ր ջիհադը»: Սեպտեմբերի 23-ից սկսած գովազդային պոստերները կհայտնվեն Նյու-Յորքի մետրոյի 10 կայարաններում:
Արդեն մի քանի իսլամական կազմակերպություններ բողոքներ են ներկայացրել իշխանություններին` հասարակական տրանսպորատում գովազդի հայտնվելը թույլ չտալու խնդրանքով:









































