ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Չինաստանին և Ճապոնիային կոչ է արել կարգավորել տարածքային վեճը խաղաղ ճանապարհով և ասիական-խաղաղօվկիանոսային տարածաշրջանում թույլ չտալ լարվածության մեծացմանը:
«Ես կոչ եմ անում վեճը խաղաղ ճանապարհով լուծել, երկխոսթույան միջոցով և ջանալ խուսափել տարածաշրջանում հակամարտություններից»,- ասել է Պան Գի Մունը ՄԱԿ շտաբ գրասենյակում:
Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ նա հետևում է, թե ինչ է կատարվում ասիական տարածաշրջանում և հատկապես թե ինչ է կատարվում Չինաստանի և Ճապոնիայի տարածքային հարցերերի առնչությամբ:
Ճապոնիայի կառավարությունը մասնավոր սեփականատիրոջից սեպտեմբերի 11-ին գնել է Դյոյույդաո կղզիախմբի երեք կղզի: Պեկինում այդ գործողությունը դիտվել է որպես գերիշխանության դեմ ոտնձգություն:











































