Հունաստանի կառավարությունը որոշել է խստացնել քրեական պատասխանատվությունը ապօրինի ներգաղթյալների համար, ինչը առաջացրել է իրավապաշտպանների բացասական արձագանքը:
Վարչապետ Անտոնիս Սամարասը այս շաբաթ Արդարադատության նախարարությանը հանձնարարել է մշակել օրենսդրական ուղղում, ըստ որի, երկրում ապօրինի գտնվելն արդեն իսկ ծանրացնող հանգամանք է ցանկացած մտադրված հանցագործության դեպքում և կարող է բերել խիստ դատավճռի կայացման:
Հարյուր հազարավոր մարդիկ ամեն տարի փորձում են մտնել Հունաստանի տարածք: Երկրում գտնվող ապօրինի ներգաղթյալների թիվը հայտնի չէ, սակայն մոտավորապես կազմում է հարյուր հազարներ:








































