Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Ալվարո Արբելոան հավաստիացրել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի համար Ռամոսը դեռևս շատ մեծ նշանակություն ունի:
Հիշեցնենք, որ Ռամոսը չմասնակցեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը՝ մնալով պահեստայինների նստարանին:
«Սերխիո Ռամոսը մեր երկրորդ ավագն է և աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը: Թիմում որոշումները կայացնում է մարզիչը: Ուրիշ ֆուտբոլիստներ, ինչպես, օրինակ, Օզիլն ու Բենզեման, ևս մնացել էին պահեստայինների նստարանին, բայց նրանք բոլորն էլ դեռ շատ կարևոր են թիմի համար»,- «արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը փոխանցմում է Արբելոայի խոսքերը:








































