Հայտնի թոփ-մոդել Իրինա Շեյքի տատիկը խոսել է Ռոնալդուի ու իր թոռնուհու հարաբերությունների մասին: Նշենք, որ Շեյքը Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին է:
Ըստ մոդելի տատիկի՝ Շեյքը չի պատրաստվում ամուսնանալ Ռոնալդուի հետ:
«Այո´, Շեյքն ունի շատ սուղ ժամանակ: Անգամ ժամանակ չի գտնում ինձ այցելելու համար. տարվա մեջ առավելագույնը երկու-երեք անգամ: Երբեմն զանգում է դրսից: Նրա հետ խոսել եմ հարսանիքի մասին: Այո´, նա չի պատրաստվում ամուսնանալ: Նա ասում է. «Մտահոգիչ ի՞նչ կա»: Շեյքն աշխատում է, իսկ եթե ամուսնանա, պետք է երեխա ունենա: Ամեն ինչ կկարգավորվի»,- Советский Спорт-ի փոխանցմամբ՝ ասել է Շեյքի տատիկը:







































