Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը նկարահանվել է Smart Water խմելու ջրի բրենդի նոր հոլովակում՝ խաղարկելով իր հղիության մասին տաբլոիդներում տարածված շշուկները: Այս մասին հայտնում է AdAge պորտալը:
Հոլովակը կարծես պատրաստված լինի Էնիսթոնի տանը տեղակայված թաքնված տեսախցիկների կադրերից: Հոլովակը բացահայտում է մի քանի «ցնցող փաստեր» դերասանուհու մասին՝ նա սիրում է շքեղ մեքենաներ ջարդել, կեղծամ է կրում, ունի երկու երեխա, որոնց թաքցնում է հասարակությունից:
Էնիսթոնի հղիության մասին լուրերը դեղին մամուլում հայտնվել էին այն բանից հետո, երբ նա հայտարարել էր սցենարիստ Ջասթին Տերուի հետ նշանադրության մասին: Տերուի հետ ամուսնությունը երկրորդը կլինի դերասանուհու համար: 2000-2005թթ. նա եղել է Բրեդ Փիթի կինը: Նրանք երեխաներ չունեն:
Ջենիֆեր Էնիսթոնը համագործակցում է Smart Water բրենդի հետ 2007 թվականից:










































