Վերջին օրերին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առուվաճառքի ծավալները զգալի ավելացել են: Այսօր կայացել է 8.02 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 406.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.58-ով և կազմել 407.47 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 407.75-410 դրամով, գնում՝ 403-406 դրամով:







































