ВВС կորպորացիայի Top Gear ավտոմոբիլային շոուն պաշտոնապես ճանաչվել է ամենամեծ լսարան ունեցող վավերագրական ծրագիրը: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը:
Արձագանքելով մրցանակին` ծրագրի հայտնի հաղորդավար Ջերեմի Կլարքսոնը սարկազմի սովորական նոտայով հայտարարել է, որ շատ հպարտ է` մասնակցելու նման վավերագրական ծրագրի: Նշենք, որ ծրագրի Facebook-ի էջն ունի 12 մլն բաժանորդ:
Ներկայում հաղորդումը հեռարձակվում է 212 երկրներում:
Հաղորդումը նաև արժանացել է բրիտանական TV Choice մրցանակին` որպես «Լավագույն վավերագրական-ժամանցային շոու»:
Ծրագրի գործադիր տնօրեն Էնդի Ուիլմանը TV Choice-ի իրենց մրցանակն ավելի բարձր է գնահատել, քան օլիմպիական մարզիկների նվաճումները:











































