Sunday, 14 06 2026
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ

«Մենք կարող ենք» շարժման միջադեպի «հերոսը» «Էլնոր» ընկերության աշխատակից է

Սեպտեմբերի 17-ին «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման կողմից տարածվել էր մամլո հաղորդագրություն՝ «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնության շրջանակներում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր հնավայրի տարածքում իրականացված մաքրման աշխատանքների ընթացքում կենցաղային աղբով հնավայրի տարածքն աղտոտելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացանք մամուլից, այդ միջադեպի «հերոսը» «Էլնոր» ընկերության աշխատակից է, սակայն «Էլնոր» ընկերությունը չի ցանկանում պատասխանատվություն կրել իր աշխատակցի կողմից թույլ տված անընդունելի արարքի համար:

Քանի որ ընկերությունը ողջունել է շարժման նպատակներն ու գործունեությունը (ըստ մամուլում տարածված տեղեկատվության), իսկ մենք ողջունում ենք միայն սոցիալական պատասխանատվություն կրող ընկերություններին, «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը դիմում է «Էլնոր» ընկերությանը՝ պահանջելով.

1. Հրապարակավ ընդունել ընկերության պատասխանատվությունն իր աշխատակիցների աշխատանքային գործունեության համար և ներողություն խնդրել տարածքը մաքրած երիտասարդներից:

2. Սեփական ռեսուրսներով մաքրել աղտոտված տարածքը:

Շարժման կողմից ներկայացված պահանջները չիրականացնելու դեպքում շարժումը պատրաստ է տեր կանգնել մաքրված տարածքներին և աղտոտողների դեմ տանել հետևողական պայքար՝ օգտագործելով հանրությանը հասանելի բոլոր միջոցները:

Շարժումը կրկին ցանկանում է հիշեցնել, որ սպասում է պետական մարմինների՝ մասնավորապես Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Մշակույթի նախարարության և ՀՀ Բնապահպանության նախարարության արձագանքին միջադեպի վերաբերյալ: Շարժումն ակնկալում է նրանցից գործնական քայլեր հնավայրը փրկելու գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում