Նոթինգեմի Թագավորական դատարանը 20-ամյա Ռոուզի Դոդդի նկատմամբ երկամյա ազատազրկման վճիռ է կայացրել: Նրան մեղավոր են ճանաչել սուտ վկայություն տալու մեջ: Ամբաստանյալը փորձել է սուտ մեղադրանքներ ներկայացնել 3 տղամարդու դեմ, որոնց հետ նա խմբակային սեքս է կազմակերպել: Չբավարարված աղջիկը որոշել է զուգընկերներին մեղադրել բռնաբարության մեջ: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Սեռական բնույթի զրպարտության զոհն են դարձել 21, 23 և 25 տարեկան 3 տղամարդ: Ռոուզիի խոսքով՝ նրանք իրեն բռնաբարել են Քլիֆթոն արվարձանի տներից մեկում, հունիսի 4-ին:
Իրավապահ մարմինները ձերբակալել են խմբակային բռնաբարության մեջ մեղադրվող 3 կասկածյալներին: Երիատասարդները 50 ժամ կալանավորված են մնացել, այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվել:
Կասկածյալները բոլորը միաձայն հայտնել են, որ այդ օրը իսկապես իրենք քնել են Ռոուզիի հետ՝ ալկոհոլի համատեղ օգտագործումից հետո: Խմբակային սեքսով նրանք զբաղվել են ընդհանուր համաձայնությամբ:
20-ամյա բրիտանուհին խոստովանել է, որ խաբել է ոստիկաններին: Իսկ տղամարդկանց սեռական զրպարտության ենթարկելու գաղափարի հիմքում եղել են այդ օրվա վատ տպավորություններն ու ափսոսանքը:







































