Грузия Online-իփոխանցմամբ՝ վրացի իրավապահներն այսօր առավոտյան ձերբակալել են Գլդանի թիվ 8 բանտի սպա Դատա Ակոբիային, որը նկարահանել է բանտարկյալների նկատմամբ իրականացված կտտանքները:
Այս մասին հայտարարել է ձերբակալված սպայի փաստաբան Սալոմե Աբուլաձեն: Վերջինիս խոսքերով՝ Ակոբիան ձերբակալվել է հայ-վրացական սահմանին՝ Սադախլոյի մաքսակետում:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է խստապես պատժել կտտանքների փաստի հետ առնչություն ունեցող ոստիկաններին:









































