Հարվարդի Աստվածաբանության դպրոցի պրոֆեսոր Քարեն Քինգը Ք.ծ. 4-րդ դարի ղպտիական մագաղաթում Հիսուս Քրիստոսի խոսքերում հայտնաբերել է կնոջ մասին հիշատակություն:
Նա այդ մասին պատմել է Հռոմում տեղի ունեցած Ղպտիական հետազոտությունների միջազգային համաժողովում, հաղորդում է The Harvard Gazette-ն սեպտեմբերի 18-ին:
«Հիսուսն ասել է նրանց՝ իմ կինը»,- ասվում է ֆրագմենտում:
3,5×7,5 չափերով պապիրուսը պատկանել է մասնավոր հավաքորդի: Մի կողմում ձեռագիրն ունեցել է 8 ոչ ամբողջական տող, մյուս կողմում՝ ընդամնեը 3 բառ և առանձին նշաններ:
«Մագաղաթի հատվածի ծագումն անհայտ է, սակայն դատելով նրանից, որ գրությունները դրա վրա արված են ղպտիերենով, գիտնականները ենթադրում են, որ մագաղաթը հայտնաբերվել է Եգիպտոսում:
Ինչպես ենթադրում է Քարեն Քինգը, դա նախկինում անհայտ Ավետարանից է: Հետազոտողի կարծիքով` Ավետարանն ստեղծվել է 2-րդ դարի երկրորդ կեսին:
Կնոջ մասին խոսքը, ինչպես նա է նշում, չի նշանակում, որ Հիսուսն ամուսնացած է եղել: Այդուհանդերձ, դրանք կարևոր են վաղ քրիստոնեության պատմության համար:
Նոր մագաղաթը ցույց է տալիս, որ 2-րդ դարում դեռ միասնական կարծիք չի եղել` ամուսնացա՞ծ է եղել Հիսուսը, և արժե՞ քրիստոնյաներին ամուսնանալ, թե՞ ավելի լավ է` ամուրի մնալ:









































