TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:
Երկու առաջնորդներն էլ եկել են այն եզրակացության, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պետք է հրաժարական տա և բավարարի Սիրիայի ժողովրդի պահանջները՝ դրանով իսկ Սիրիայում արագացնելով քաղաքական անցման գործընթացը:
Բացի այդ, Օբաման և Էրդողանը մտահոգություն են հայտնել հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Նրանք որոշել են մշտական բանակցություններ անցկացնել՝ Սիրիայում ժողովրդավարությանն անցում կատարելու գործընթացին աջակցելու համար:







































