Սեպտեմբերի 19-ին, ժամը 03.37-ին տեղեկություն է ստացվել , որ Երևանի Քանաքեռ ՀէԿ-ի թիվ 8 լողավազանում մարդ է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և ջրասուզակ:
Ժամը 05.43-ին փրկարարները լողավազանից դուրս են բերել Երևանի Գոգոլի փողոցի թիվ 5 շենքի 47-րդ բնակարանի բնակիչ, 1958թ. ծնված Ռոմեո Ֆրունզեյի Հարությունյանի դին:








































