Այսօր մեկնարկեց Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց ու պատասխան» քննարկումների շարքը: Միջոցառման առաջին հյուրն էր Սիվիլիթասի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Քննարկման ժամանակ Վարդան Օսկանյանը պատասխանեց լրագրողներին ու քննարկման մասնակիցներին հուզող բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին կարևոր քաղաքական զարգացումներին, Հայաստանի իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը:
Ամենամսյա պարբերականությամբ այս քննարկումների հյուրերը լինելու են պաշտոնյաներ, քաղաքական և հասարակական գործիչներ: Քննարկումեները պիտի հնարավորություն տան քաղաքացիների հարցեր ուղղել հասարակության կյանքի տարբեր բնագավառների ու մակարդակների համար պատասխանատու անձանց:
Քննարկումները վարում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
Վ.Օսկանյանին տրված հարցերին և պատասխաններին ծանոթանալու համար դիտե՛ք տեսանյութը: Մեր բոլոր տեսանյութերը կարող եք դիտել «ՏԵսանյութ» բաժնում` http://1in.am/arm/more_mvideo.html