Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան պատասխանել է այն հարցին, թե իր կարծիքով՝ ի՞նչ նմանություն կա «Վալենսիա»-ի ու «Սպարտակ»-ի խաղաոճերում՝ հաշվի առնելով, որ ռուսական թիմի մարզիչը նախկինում գլխավորել է իսպանական «Վալենսիա»-ն:
««Վալենսիա»-ի դեմ խաղալը միշտ էլ բարդ է եղել: Ունային շատ խիզախ ու վճռական է: Կարծում եմ՝ «Սպարտակ»-ում նա ոճական ոչ մի փոփոխություն չի կրի: Չեմպիոնների լիգայում ռուսական թիմը կարող է անակնկալ մատուցել: Այն հրաշալի թիմ է, լավ է խաղում հակագրոհելիս: Նրանց դեմ խաղը, անշուշտ, բարդ է լինելու»,- մամլո ասուլիսի ընթացքում ասել է Վիլանովան:



































