Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հերթական անգամ հրապարակավ սխալվել է: Այս անգամ նա մոռացել է, թե որ մարզն է ղեկավարում Օդեսայի շրջանի նահանգապետ Էդուարդ Մատվեյչուկը: Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն:
Յանուկովիչը խոսքը նրան փոխանցելով` նշել է, որ ելույթ կունենա Դոնեցկի շրջանի ղեկավարը: Սրան հետևել է դահլիճի ծիծաղը, ծիծաղել է նաև Յանուկովիչը:
Նշենք, որ նման միջադեպեր Ուկրաինայի նախագահի հետ հաճախ են պատահում:










































