The Beatles-ը, Էլվիս Փրեսլին, Ֆրենկ Սինատրան և այլք հայտնվել են 2013-ն բացվելիք փոփ երաժշտության ամերիկյան փառքի սրահի հավակնորդների ցուցակում (ընդհանուր՝ 40 թեկնածու):
Associated Press-ի փոխանցմամբ՝ նոր թանգարանը կգործի 2013-ի հուլիսից՝ Փենսիլվանիա նահանգի Քենոնսբուրգ քաղաքում:
Նոր հաստատության կանոններով՝ արտիստը կամ խումբը կարող են առաջադրվել, եթե նրանք 1946-75թթ. ձայնագրել են երաժշտական հիթ, որն ԱՄՆ-ում հայտնի է դարձել:
Ցուցակն ամբողջությամբ հետևյալ տեսքն ունի՝ Փոլ Անկա, The Beach Boys, The Beatles, Bee Gees, Թոնի Բեննետ, Չակ Բերրի, Փեթ Բուն, The Carpenters, Ջոնի Քեշ, Ռեյ Չարլզ, Չաբբի Չեկեր, The Dave Clark Five, Նեթ Քինգ Քոուլ, Փերի Կոմո, Բոբի Դարին, Նիլ Դայմոնդ, Բոբ Դիլան, The Everly Brothers, The Four Seasons, Կոնի Ֆրենսի, Էլթոն Ջոն, Դին Մարտին, Ջոնի Մատիս, The Monkees, Ռիկի Նելսոն, Ռոյ Օրբիսոն, Փաթի Փեյջ, Լես Փոլ և Մերի Ֆորդ, The Platters, Էլվիս Փրեսլի, Փոլ Սայմոն և Արտ Գարֆանկել, Ֆրենկ Սինատրա, Smokey & Miracles, The Supremes, Three Dog Night, Բոբի Բինթոն, Դայոն Ուորվիք, Էնդի Ուիլյամս, Հենք Ուիլյամս և Ստիվի Ուանդեր:
Հավակնորդների ընդլայնված ցուցակից կընտրվեն 20-ը, որոնք էլ կդառնան փառքի սրահի առաջին անդամները: Թեկնածուների օնլայն քվեարկությունը սկսվում է սեպտեմբերի 20-ին: Լավագույն քսանյակը հայտնի կդառնա հաջորդ տարվա մայիսին:
Քվեարկության արդյունքում կորոշվի նաև 1966-1975թթ. ձայնագրված հարյուրավոր հիթերից լավագույն հինգը: Արդյունքներով կկազմվի թոփ տասնյակ, որը կներառվի փոփ երաժշտության ամերիկյան փառքի սրահում:










































