Ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կքվեարկի հիվանդանոցում, եթե խորհրդարանական ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 28-ին, գտնվի բժշկական հաստատությունում: RIA Novosti-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Ուկրաինայի ԿԸՀ ղեկավար Անդրեյ Մագերան:
«Ձայնի իրավունք կունենան և Յուլյա Տիմոշենկոն, և Յուրի Լուցենկոն: Նրանք պետք է քվեարկեն հատուկ ընտրական տեղամասերում, որոնք գոյություն ունեն ոչ միայն ազատազրկման վայրերում, այլև կստեղծվեն հատուկ բժշկական ստացիոնար հաստատություններում: Դա նախատեսված է օրենսդրությամբ»,- ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` այսօր ասել է նա:
Մագերայի խոսքով՝ հիվանդանոցում, որտեղ գտնվում է Տիմոշենկոն, կստեղծվեն հատուկ ընտրատեղամասեր:
«Եթե նա (Տիմոշենկոն) հիվանդանոցում լինի մասնավորապես մինչև հոկտեմբերի 28-ը, ապա բավական ակնհայտ է, որ նա կներառվի ընտրողների ցուցակում ու կկարողանա իրականացնել ընտրելու իր իրավունքը»,- ասել է ԿՀԸ ներկայացուցիչը:











































