Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հավանականությունը, որ Իրանի վրա գրոհողն Իսրայելը կլինի, ավելի մեծ է

Ոչ ոք չի վիճում, որ Զբիգնև Բժեզինսկին դասվում է արտաքին քաղաքականության գծով ամենափայլուն և արդյունավետ աշխատող ամերիկացի փորձագետների շարքը: Ջիմի Քարթերի օրոք Ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան նախկին խորհրդականը գրել է մեկ և որպես համահեղինակ՝ 18 գիրք, դրանց թվում՝ «Ռազմավարական առկայծումը», որն արագ փոխվող աշխարհում ԱՄՆ-ին նետվող մարտահրավերների վերլուծություն է:

Բժեզինսկին Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի խորհրդական է և Ջոնս Հոպկինսի համալսարանին կից միջազգային հետազոտությունների դպրոցի ավագ պրոֆեսոր:

The National Interest-ին հաջողվել է նրան «բռնացնել» իր գրասենյակում և հարցեր ուղղել: Հարցազրույցը վերցրել է TNI-ի խմբագիր Ռոբերտ Մերրին:

– Դոկտոր Բժեզինսկի, քանի՞ տոկոսով եք հավանական համարում, որ ԱՄՆ-ն կգրոհի Իրանը՝ կանգնեցնելու կամ հետաձգելու համար միջուկայիւն զենք ստեղծելու նրա ծրագիրը: Եվ որքա՞ն մեծ է հավանականությունը, որ կգրոհի Իսրայելը:

– Կարծում եմ՝ հավանականությունը, որ կգրոհի Իսրայելն, ավելի մեծ է: Կասկածում եմ, որ մենք այդպես հասարակ կվարվենք, որովհետև կարծում եմ, որ, անկախ նրանից՝ որքան խորն է այս խնդրի առնչությամբ մեր անհանգստությունը, պատերազմ սկսելը հեշտ է, ավարտելը՝ շատ դժվար: Ենթադրենք, մենք Իրանի հետ իրոք պատերազմ ենք սկսում: Ինչպե՞ս մենք կարող ենք այն ավարտել: Որքա՞ն երկար այն կշարունակվի: Ո՞վ կհամաձայնի օգնել մեզ: Պատերազմն ինչպե՞ս կանդրադառնա երկրի ներսում ուժերի վերականգնման վրա:

Սակայն Իսրայելը կարող է այլ տրամաբանությամբ առաջնորդվել. և՛ այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը տպավորություն ենթողնում, թե անհամբեր են հարված հասցնելու:

– Եթե նման գրոհ լինի, ապա ի՞նչ եք կարծում, ի՞նչ կպատահի տարածաշրջանային և համաշխարհային կայունության տեսանկյունից:

– Դե, այդ մասին ես արդեն հրապարակայնորեն խոսել եմ: Ամենից առաջ կարծում եմ, որ իրանցիներն Իսրայելի դեմ իրականում արդյունավետ պատասխան միջոցներ չեն ձեռնարկի: Նրանք կփորձեն, սակայն այդ միջոցները հատվածական կլինեն, աննշան ցավոտ, սակայն ո՛չ որոշիչ:

Իրանցիները միանշանակ համոզված կլինեն, որ այդ ամենը կատարվում է մեզ հետ պայմանավորվածության ֆոնին: Նրանք վրեժ կլուծեն մեզնից, բայց ինչպիսի՞ն են նրանց հնարավորությունները: Նրանք կարող են ի վիճակի չլինել փակելու Հորմուզի նեղուցը, սակայն անպայման կփորձեն անել դա: Մենք բաց կպահենք նեղուցը, սակայն, ամեն դեպքում, էներգակիրների գինը կբարձրանա: Դա համաշխարհային տնտեսության վրա վատ կանդրադառնա:

Սակայն ավելի վատն այն է, որ մենք եվրոպացիներին կտանք ռուսների գիրկը, որոնք կշփեն իրենց ձեռքերը: Ռուսները շատ անհանգստացած են, որ էներգակիրների գներն այժմ տատանվում են 90-120 դոլարի միջև : Բայց եթե մեկ բարելի գինը հասնի 200 դոլարի, նրանց համար ամեն ինչ հրաշալի կլինի: Եվրոպացիները լիարժեք կախման մեջ կհայտնվեն: Չինացիները, ինչպես նաև ճապոնացիները վնաս կկրեն: Դա չի օգնի նաև համաշխարհային տնտեսությանը:

Երկրորդ, իրանցիներն, անխոս, կկարողանան գրոհել մեր մի քանի ռազմական օբյեկտները և կարճ ժամանակահատվածում ապակայունացնել Իրաքը՝ բախումներ հրահրելով շիաների ու սուննիների միջև: Այնուհետ, նրանք, անշուշտ, կարող են փչացնել մեր կյանքը Աֆղանստանի արևմուտքում: Սա նշանակում է, որ Աֆղանստանից մեր հեռանալը շատ թանկ կարժենա կամ կուղեկցվի դժվարություններով:

– Ուրեմն, ի՞նչ կարող է լինել մերձավորարևելյան ողջ տարածաշրջանում հրդեհի տարածման արդյունքը:

– Ճիշտ է, պետք է հաշիվ տանք ինքներս մեզ, որ բախվում ենք ոչ այնպիսի իրավիճակի հետ, որտեղ ընտրություն չունենք: Մենք կարող ենք խուսափել սրանից և համոզել Իսրայելին՝ չանել դա:

Վերջինը, բայց ոչ պակաս կարևորը. չեմ բացառում, որ կարող են բարեհաջող բանակցություններ ընթանալ, պայմանով, որ դրանք իրական կլինեն:

– Մի՞թե մինչ այժմ դրանք այդպիսին չեն եղել:

– Մինչ այժմ դրանք այդպիսին չեն եղել: Իրանցիներն ուրան հարստացնելու իրավունք ունեն, սակայն շատ ցածր մակարդակի: Եթե գաղափարն այն է, որ համաձայնագիրն Իրանի համար նվաստացուցիչ ինչ-որ կետ պարունակի, ապա հավանական է, որ իրանցիները մերժմամբ պատասխանեն:

Կարծում եմ, որ մենք, անկասկած, ունենք բոլոր միջոցներն ու բարոյական պարտականությունը՝ Մերձավոր Արևելքի ժողովուրդների և հատկապես իսրայելցիների համար անելու այն, ինչին մեզ պատրաստել են տարիներով: Այսինքն՝ մենք նրանց պետք է երաշխիքներ տանք, որ իրենք լիովին հովանավորվում են ամերիկյան ուժերի կողմից, և հրապարակայնորեն հայտարարենք, որ Իսրայելին սպառնացող ցանկացած վտանգ կդիտվի որպես ԱՄՆ-ի դեմ ուղղված գործողություն: Մեզ հաջողվեց պաշտպանել եվրոպացիներին, հաջողությամբ պաշտպանեցինք ճապոնացիներին ու կորեացիներին: Իհարկե, նույնը կարող ենք անել նաև Մերձավոր Արևելքի համար:

– Վերջին հարցը: Ինչպե՞ս կգնահատեք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը:

-Դե, ինձ արդեն հարցրել են այդ մասին, ես ասել եմ՝ հինգից հանած կամ չորսին գումարած:

– Կարո՞ղ եք թվարկել երեք գործոններ, որոնք ազդել են այդ գնահատականի վրա:

– Կարծում եմ՝ նա փորձեց կայուն հիմքի վրա դնել ամերիկա- չինական հարաբերությունները, համբերատար, հնարավոր է՝ չափազանց համբերատար եղավ ռուսների հետ հարաբերություններում: Եվ՝ նրա հարաբերությունները եվրոպացիների հետ:

Թարգմանությունը կրճատումներով՝ «Առաջին լրատվական»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում