Հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը 10 մլն դոլարով վաճառքի է հանել իր սեփական Լիբբի ռանչոն: Այս նորությունը գլխավորել է ժամանցային նորությունների վարկանշային աղյուսակը, քանի որ գինը ընդհանրապես չի համապատասխանում ներկայիս ճգնաժամային իրողություններին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ռանչոն գտնվում է Կալիֆոռնիայի Օհայո քաղաքում: Առանձնատունը, ձիանոցն ու հյուրերի համար նախատեսված տունը թվագրվում է 1923 թ.: Առանձնատունն ունի 4 ննջասենյակ, կահավորված է նախկին սեփականատիրոջ՝ Քեթրին Այլենդի կողմից: Ռանչոն կրում է ապակեգործության մագնատ Էդվարդ Լիբբի անունը: Ռանչոն 100 տարի առաջ նախատեսված է եղել որպես ձիանոց:
Ուիզերսփունը տունը գնել է 2008 թվականին, հայտարարվածից երկու անգամ պակաս գնով: Ռիզն անձամբ տան մեջ որպես ամենաարժեքավոր բան նշում է հանդարտ մթնոլորտը, որը չխափանելու համար հանգստի ժամանակ աստղային ընտանիքն այնտեղ հրաժարվում էր բջջայիններից, ինտերնետից և նույնիսկ հեռուստացույցից, ինչը յուրօրինակ էներգիա է հաղորդում:
Տունը վերանորոգման կարիք ունի: Ռիելթորների խոսքով՝ նման գնով այն վաճառելը դժվար կլինի:










































