Թայվանի մայրաքաղաքում շուրջ 100 ակտիվիստ բողոքի ակցիա է անցկացրել խորհրդարանի առաջ՝ կապված Ճապոնիայի կողմից վերահսկվող Սենկակու կղզիների տարածքային վեճի հետ:
Ցուցարարներն այրել են Ճապոնիայի դրոշն ու կոչ են արել համագործակցել Չինաստանի հետ՝ վիճելի կղզիները վերադարձնելու ուղղությամբ:
Նրանք մեղադրել են ԱՄՆ-ին Տոկիոյին աջակցություն ցուցաբերելու համար: Թայվանի նախագահ Մա Ինցզյու սակայն հայտարարել է, որ մտադիր չէ համագործակցել Պեկինի հետ՝ նկատելով, որ դա կարող է վնասել Թայվանի ու Ճապոնիայի հարաբերությունները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Թայվանը նույնպես հավակնություններ ունի կղզիների նկատմամբ:










































