Բանգլադեշի տարածքում երկուշաբթի YouTube վիդեոպորտալն արգելափակվել է: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով պետական հեռահաղորդակցման ընկերության ներկայացուցչին:
«Կառավարությունը կարգադրել է փակել կայքը, որպեսզի մարդիկ չկարողանան դիտել իսլամական աշխարհում զանգվածային բողոքի ցույցերի տեղիք տված «Մուսուլամանների անմեղությունը» ֆիլմը»,- մեջբերում են նրա խոսքերը տեղի ԶԼՄ-ները:
Ավելի վաղ երկրի կառավարութունը նամակ էր ուղարկել Google ընկերությանը՝ պահանջելով արգելափակել այդ տեսանյութը Բանգլադեշի տարածքում, ինչպես որ դա արվել է Եգիպտոսում, Լիբիայում, Ինդոնեզիայում և Հնդկաստանում:












































