Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստնի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հրավերով կարճաժամկետ հանգիստ կանցկացնի Սոչիում: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:
Բացի այդ, սեպտեմբերի 15-ին Սոչիում կայացած հանդիպմանը երկու երկրների առաջնորդները համաձայնության են եկել դեկտեմբերի 19-ին Մոսկվայում անցկացնել ՀԱՊԿ, ԵվրԱզԷՍ և Մաքսային միության գագաթնաժողովները:









































