Sunday, 14 06 2026
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ

Լիցքաթափո՞ղ, թե՞ լիցքավորող զորավարժություններ

Հայաստանում և Ռուսաստանում այս օրերին զուգահեռ անցկացվում են զորավարժություններ: Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ անցկացվում է «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը, իսկ Ռուսաստանում սեպտեմբերի 17-ին մեկնարկել են «Կովկաս-2012» զորավարժությունները:

Կասկածից վեր է, որ այս երկու զորավարժությունները միմյանց հետ սերտորեն կապված են: Իր ենթադրյալ թշնամիների աչքին միշտ զգոն երևալու համար Ռուսաստանն օգտագործում է նաև Հայաստանի տարածքը: Տվյալ դեպքում Հայաստանում նմանօրինակ զորավարժությունների անցկացումը Ռուսաստանի կողմից ուղղված է հենց Վրաստանի դեմ: Վրաց փորձագետները բացահայտ սա նկատում են և բարձրաձայնում այս մասին: «Կովկաս-2012» զորավարժություններն աչքի են ընկնում իրենց խոշոր մասշտաբով. դրան մասնակցում է 8000 մարդ, 200-ից ավելի մարտական զրահատեխնիկա և 100-ից ավելի հրետանային համակարգ:

Զորավարժությունների կապակցությամբ վրացական կողմը երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ մտահոգություն հայտնելով այդ կապակցությամբ: Ըստ վրացական կողմի՝ Ռուսաստանի հարավում անցկացվող զորավարժությունները վտանգ են պարունակում ոչ միայն Վրաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Մասնավորապես Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հիշեցրել է, թե ինչ հետևանքներ ունեցավ Վրաստանի համար Ռուսաստանի կողմից 2008 թվականին անցկացված նմանօրինակ զորավարժությունը, որն, ի դեպ, մասշտաբներով ավելի փոքր էր: Վրաստանի ղեկավարությունը համոզված է, որ Ռուսաստանն այս փուլում փորձում է ներքաշվել Վրաստանի ներքաղաքական խնդիրների լուծմանը: Բանն այն է, որ հոկտեմբերին Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Արդեն իսկ կա նման տեսակետ, թե ռուսական կողմը հավանաբար ակնկալում է, որ այս ընտրությունների արդյունքում Վրաստանում լուրջ անհամաձայնություն կառաջանա ընդդիմության և իշխանության միջև, իսկ Ռուսաստանը կմիջամտի:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ռոնդելին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ռուսական կողմն ապավինում է այն բանին, որ Վրաստանում ընտրությունների արդյունքում կարող են խժդժություններ առաջանալ: «Նրանք կարծում են, թե ինչ-որ մեկն իրենց կխնդրի մտնել և փրկել վրացական ժողովրդավարությունը: Պատկերացնո՞ւմ եք, դա կլինի ծիծաղելի, չէ՞, եթե Ռուսաստանը գա փրկելու վրացական ժողովրդավարությունը: Բայց ես կարծում եմ, որ նման բան տեղի չի ունենա, այնպես որ անիմաստ են Ռուսաստանի ջանքերը»,- ասաց Ռոնդելին: Նրա խոսքով՝ այն որ մեր տարածաշրջանում նման զորավարժություն է անցկացվում, դա արդեն իսկ մտահոգիչ է և լավ չէ: «Վտանգները նրանում են, որ 2008 թվականին Ռուսաստանն արդեն ցույց է տվել, որ եթե պետք լինի, ինքը կանգ չի առնի ուժի կիրառման դեմ: Բնական է, երբ նման պետությունը քո սահմաններում զորավարժություններ է անցկացնում, չեմ կարծում, որ դրանից լավ զգացողություն պետք է ունենա մեր երկիրը»,- ասաց նա: Ալեքսանդր Ռոնդելիի խոսքով, սակայն, գործնականում այս զորավարժությունները ոչնչի չեն հանգեցնի այս փուլում. պարզապես Ռուսաստանը կբարձրացնի իր զորքերի մարտական պատրաստվածության աստիճանը և կփորձի վախեցնել Վրաստանին ու մյուսներին: Մյուսներ ասելով՝ Ալեքսանդր Ռոնդելին նկատի ունի Արևմուտքը, որին, նույնպես, ըստ նրա, Ռուսաստանը փորձում է այս զորավարժությունների միջոցով ցույց տալ, թե քնած չէ:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ կողմից Հայաստանում անցկացվող «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին, ապա Ռոնդելին նշեց, որ իրականում ոչ մի ՀԱՊԿ էլ չկա, դա Ռուսաստանն է անցկացնում: «Իհարկե, զուգադիպություն չէ, այն, ինչ միաժամանակ տեղի է ունենում մեր շուրջը: Մենք պետք է մեզ շատ հարմարավետ զգանք, դա հատուկ մեզ համար է արվում, Արևմուտքի համար է արվում, բոլոր թշնամիների համար: Ռուսաստանին թվում է, թե շուրջբոլորը թշնամիներ են հավաքվել»,- նշեց փորձագետը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում