«Ս.Սարգսյանը միշտ էլ նման հանդիպումներ ու ելույթներ ունեցել է: Իսկ այս վերջինը դրական միջոցառում էր, և հասարակությունն էլ տեղեկացավ նախագահի աշխատանքային մոտեցումների և թերությունները վեր հանելու վճռականության մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: Իսկ արդյո՞ք դա պարզապես նախընտրական շոու չէր, ինչպես այն բնութագրվում է քաղաքական շրջանակներում: Եվ նույնիսկ այդ հանդիպումից ու ելույթից հետո էլ մատնանշված ոլորտներում առկա խնդիրները կմնան նույն վիճակում: «Մենք մրցակիցներ ունենք, բնականաբար սև ակնոցներով կարող են տեսնել ամեն ինչ: Նախագահի կատարած աշխատանքն այս տարիներին, նրա ձեռքբերումներն այնքան շատ են, որ մեկ խորհրդակցությունը նախընտրական չի կարելի համարել: Հետո թեկուզ նախընտրական լինի, դա հանցագործությո՞ւն է»,- ավելացրեց Գ.Սահակյանը:










































