«Ինչ արել եմ, լավ եմ արել, եթե հնարավորություն ունենամ, էլի եմ անելու»,- երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազանը: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այսպես է նա արձագանքել ԱՄՆ-ի Նյու Յորքի Միջազգային առևտրային պալատի միջազգային արբիտրաժային դատարանի որոշմանը, ըստ որի` Այվազյանը «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերությանը 37.5 մլն դոլար պետք է վճարի: Ընկերությունը, ըստ դատարանի որոշման, հենց այդքան վնաս է կրել Այվազյանի գործողություններից, երբ նա բնապահպանության նախարար էր:
Ըստ մամուլի, Այվազյանը 3 մլն դոլար կաշառք է պահանջել ընկերությունից` ոսկու հանքի շահագործման թույլտվություն տալու համար: «Այդ ի՞նչ եմ արել, որ իրենց վնաս եմ տվել: Էն, որ 500 հազար դոլարով առանք, հետո 24 միլիոնով ծախեցինք, դեմը առա, դա՞ էր, դրանի՞ց հետո չկարողացան: Ես պատահական չասեցի, որ վաղն իրավասություն ունենամ` նույնն եմ անելու»,- երեկ ասել է նա:
«Ընդամենը նշենք, որ Այվազյանի որդին` Սուրենը, անցած տարի 24 միլիոն դոլարով չինացիներին վաճառեց իրեն պատկանող միանգամից 3 երկաթահանք»,- հավելում է «ՀԺ»-ն:






































