ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահ է, որ համաշխարհային հանրությունը դեռ ժամանակ ունի իրանական միջուկային խնդիրը լուծելու համար, հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Ջոն Էրնեսթը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն NBC հեռուստաալիքին տված հայտարարության ժամանակ հայտարարել էր, որ մոտակա 6-7 ամիսների ընթացքում Իրանը կմոտենա միջուկային զենք պատրաստելու հնարավորությանը: Հարցազրույցում Նեթանյահուն նշել է, որ արդեն իսկ 2013 թվականի կեսերին Իրանը 90%-ով մոտ կլինի ուրանի հարստացմանը և դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով օգնել դա կանխարգել:
«Ես ամերիկյան հետախուզությունից նոր տեղեկություններ չունեմ: Եթե Իրանը կարողանա դուրս գալ ներկայիս սահմանափակումներից և կարողանա հասնել միջուկային զենք պատրաստելուն, ապա այդ մշակման համար անհրաժեշտ կլինի մոտ մեկ տարի:
Դա այն հարցն է, որին մենք ուշի ուշով հետևում ենք: Օբաման հավատում է, որ դիվանագիտության ժամանակը դեռ չի ավարտվել»,- երկուշաբի օրը լրագրողներին ասել է Էրնեսթը:
Դրա հետ մեկտեղ նա չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ համաձայն է, որ 6 ամիս անց Իրանը կկարողանա միջուկային զենք ստանալ:









































