Չինուհիների ավելի քան 40%-ը դժգոհ է իր ինտիմ կյանքից, իսկ 60%-ը տանջվում է չպլանավորված հղիությունից: Այսպիսին են հետազոտության արդյունքները, որոնք կատարել է Չինական կենտրոնը՝ 3000 կանանց շրջանում հարցախույզ անցկացնելով, հաղորդում է The Indian Express-ը:
Հարցախույզին մասնակցածները հայտարարել են, որ իդեալական ինտիմ հարաբերություններն ի վիճակի են զգալիորեն լավացնել հարաբերությունները կողակցի հետ: Միևնույն ժամանակ, 57,6%-ը պատրաստ չի եղել քննարկել զուգընկերոջ հետ իր սեռական կյանքին վերաբերող հարցերը:
Չինական բժշկական ասոցիացիայից Հու Սյան Ինը խոստովանել է, որ երկիրն առաջատար է արհեստական վիժումների թվով:





































