Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներսիսյան փողոցում՝ թիվ 8 հիվանդանոցի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.20-ին, մարվել` 19.43-ին:
Այրվել են Ա. Աճեմյանին պատկանող «Օպել օմեգա» մակնիշի 30 տլ 908 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչը և առջևի անվադողերը:











































