Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները խոստացել են հետապնդել «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի հեղինակներին: Օրենսդրական հարցերով Իրանի փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ Իրանի կառավարությունը հետապնդելու է բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են Մուհամմեդ մարգարեին վիրավորող սիրողական ֆիլմի ստեղծման համար.
«Իրանի կառավարությունը դատապարտում է այդ անընդունելի ու վիրավորական ժեստը: Մենք որոնելու, հետևելու և դատական կարգով հետապնդելու ենք համայն աշխարհի մեկուկես միլիարդ մուսուլմաններին վիրավորելու մեջ մեղադրվող մարդկանց»:
Ավելի վաղ նշվում էր, թե սկանդալային ֆիլմի ստեղծողներից մեկը Նակուլա Բասիլին է, ում Կալիֆոռնիայի ոստիկանությունը կանչել է հարցաքննության և տարել անհայտ ուղղությամբ:











































