Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն խոսել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղի մասին: Նշենք, որ հանդիպումն սկսվելու է ՀՀ ժամանակով 22:45-ին:
««Բարսելոնա»-ի մի քանի ֆուտբոլիստների հետ կապ եմ հաստատել, սակայն չեմ ցանկանում որևէ մեկից խորհուրդ հարցնել «Ռեալ»-ի հետ խաղին նախապատրաստվելու վերաբերյալ: Մեր մարզչական շտաբն ունի անհրաժեշտ տեղեկատվություն «Ռեալ»-ի խաղի վերաբերյալ:
Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարում մեր ցուցադրած ելույթներն իրոք աղետալի էին: Հիմա մենք նպատակ ունենք փոխել այդ ամենը: Մենք ջանք չենք խնայի՝ «Բեռնաբեու»-ում հաղթելու համար: Անհրաժեշտ է կենտրոնացված խաղալ առաջնության հենց մեկնարկից:
Կարծում եմ՝ այս խաղում հիմնականում հարկավոր է ուշադրություն դարձնել Խաբի Ալոնսոյի, Խեդիրայի ու Օզիլի գործողություններին»,- ամփոփել է կոտդիվուարցին:







































