Չնայած վերջին տեղեկատվություններին, թե «Միլան»-ը չի պատրաստվում գլխավոր մարզչի պաշտոնից ազատել Մասիմիլիանո Ալեգրիին՝ Բեռլուսկոնին այլ կարծիքի է: Թիմի սեփականատերը, ըստ La Gazzetta dello Sport-ի, որոշել է ակումբի ղեկը հանձնել Ինձագի – Տասոտի երկյակին:
Բեռլուսկոնին թիմից այլ խաղ է պահանջում: Իտալիայի նախկին վարչապետն ուզում է, որ «Միլան»-ը խաղա ավելի աշխույժ ու տակտիկական նորամուծություններով ֆուտբոլ:







































