Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, ելույթ ունենալով Իրանի բանակի ակադեմիայի շրջանավարտների ու սպաների առջև, մեկնաբանել է ԱՄՆ-ում հակաիսլամական ֆիլմի նկարահանումը.
«Իրանի թշնամիները ստիպված են դիմել ոչ ադեկվատ քայլերի, քանի որ ի վիճակի չեն հակազդել իսլամական զարթոնքին: Հակաիսլամական քաղաքականություն վարողները պետք է հակազդեն Մուհամեդ մարգարեին վիրավորող գործողություններին և ապացուցեն, որ որևէ ընդհանուր կապ չունեն այդ հանցագործության հետ:
Արևմտյան բազմաթիվ երկրներում ոչ ոք չի կարող բացարձակ բարձրացնել Հոլոքոսթի ու հոմոսեքսուալիզմի հարցերը: Իսկ ինչո՞ւ է թույլատրված իսլամին վիրավորելը: Այդ երկրներում գոյություն չունի խոսքի ազատություն: Մարդիկ հոգնել են ամերիկյան ազգից, և երբ տեղի է ունենում այդպիսի հանցագործություն, հասարակական ցասումն ուժգնանում է»:







































