Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դրական փոփոխություններ է նկատել Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսիի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից հետո:
«Երբեմն առաջատարներն այնքան ընդգծված են, որ թիմի միակ և գլխավոր գործող անձն են դառնում: Անցած մրցաշրջանում վան Պերսին «Արսենալ»-ում 30 գոլ էր խփել: Ամբողջ թիմը, կամա թե ակամա, սկսում է խաղալ միայն քեզ համար:
Այդ իսկ պատճառով վան Պերսիի հեռանալուց հետո «Արսենալ»-ի խաղն ավելի բազմազան է դարձել: Հիմա մենք իսկական թիմ ենք»,- հայտարարել է ֆրանսիացին:









































