Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Վրաստանին է հանձնել «օրենքով գող» Բիձինա Բակուրիձեին, որը կրիմինալ միջավայրում հայտնի է որպես Ռոմչիկ Բաթումսկի: Կրիմինալ հեղինակությունը Մոսկվայից Թբիլիսի է բերվել սեպտեմբերի 15-ին:
Նշվում է, որ Բակուրիձեն պատկանում է աջարական «օրենքով գողերի» համայնքին և մասնագիտությամբ գրպանահատ է: 2006 թվականին Աջարիայի ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել նրա նկատմամբ՝ կրիմինալ հեղինակության կարգավիճակ ստանալու համար: Բակուրիձեն բազմիցս դատապարտվել է գողության և թմրանյութեր պահելու համար:
2011 թվականի սկզբին նա ձերբակալվել էր Ռուսաստանում, նրա մոտ հայտնաբերվել էր հերոին, ինչի համար էլ նրան դատապարտել էին մեկ տարվա ազատազրկման: Այդ պատիժը կրելուց հետո նրան անմիջապես վերցրել էին կալանքի տակ՝ վրացական իշխանություններին հանձնելու համար:









































