Սեպտեմբերի 17-ին Պակիստանում միմյանց են բախվել երկու ուղևորատար գնացքներ: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհվել է 1 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Երկու գնացքներն էլ տարբեր քաղաքներից՝ Լախոր ու Ֆեյսելաբադ, ուղևորվել են Կարաչի քաղաք:
Առայժմ չճշտված պատճառներով, ենթադրաբար, ազդանշանային համակարգի խափանման պատճառով գնացքներից մեկը մխրճվել է մյուսի ետևի հատվածին: Մահացել է Լախորից ուղևորվող գնացքի մեքենավարը:
Տուժածներին տեղափոխել են Կարաչիի հիվանդանոցներ:
Երկաթուղային երթևեկությունն առայժմ դադարեցվել է:










































