Վաղվանից ուժի մեջ է մտնում Վրաստանի և Եվրամիության միջև վիզաների պարզեցված ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է Грузия-online-ը` հղում անելով երկրի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեին:
«Վրացական կողմը ողջունում է այս համաձայնության գործարկումն ու հույ է հայտնում, որ այս ռեժիմը դրական ազդեցություն կունենա բնակչության վրա»,- ասել է Կալանդաձեն:
Համաձայնագրին միացել են Եվրամիության բոլոր երկրները` բացի Իռլանդիայից, Մեծ Բրիտանիայից և Դանիայից: Դրանով նախատեսվում է նաև, որ նվազեցվելու է Վրաստանի քաղաքացիների համար վիզայի հայտի համար վճարվող գումար, իսկ որոշումը ընդունվում աշխատանքային 10 օրվա ընթացքում: