Ռուսական իշխանությունները պետք է պայքարեն ազգամիջյան կոնֆլիկտների դեմ հեռուստատեսության օգնությամբ: Դաշնային ալիքների ցուցադրությունն այդ ենթատեքստում ենթարկվում է որոշակի շտկման: Այս մասին հայտնում է RBC-ն:
Համաձայն պլանի՝ ռուսական հեռուստաալիքների եթերում պետք է ավելի շատ հաղորդումներ հայտնվեն Ռուսաստանանում բնակվող էթնիկական խմբերի կյանքի ու մշակույթի մասին:
Դաշնային ալիքներով այսուհետ պետք է ավելի շատ ցուցադրեն վավերագրական ֆիլմեր՝ նվիրված այդ թեմային, իսկ ТВ Центр-ով ու Мир հեռուստաալիքներով ուղիղ կհեռարձակվի Սաբանտույա (թաթարական, չուվաշական ու բաշկիրական ազգային տոն) ու Կուրբան-Բայրամի տոնակատարությունները:
Նույն ծրագրի շրջանակում կմեծանա այն լեզուների թիվը, որոնցով հեռարձակում է RIA Novosti-ն:
Россия ու НТВ ալիքներով կցուցադրվեն գեղարվեստական ֆիլմեր ու սերիալներ, որոնց հերոսները պետք է մարմնավորեն տարբեր էթնիկական խմբերի դրական հերոսների:











































