Աֆղանստանում Միջազգային անվտանգության համագործակցության ուժերի (ISAF) 4 զինծառայողնրի սպանությանը ՆԱՏՕ-ն արձագանքել է Աֆղանստանի արևելյան Լաղման մարզում օդային հարվածով: Ինչպես հաղորդում է BBC-ն, ISAF-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ այդշրջանում հայտնաբերվել է շուրջ 45 զինյալներից բաղկացած խումբ: ՆԱՏՕ-ի տվյալներով՝ գործողության ընթացքում ոչնչացվել է 30 գրոհային, զոհվել են նաև սարերում կանաչեղեն հավաքող մի քանի կին:
Լաղման մարզի պաշտոնատար անձինք լրագրողներին պատմել են, որ զոհվել է առնվազն 8 կին: ISAF-ի ներկայացուցիչ, մայոր Ադամ Վոյակը հայտարարել է, որ կարող էին սպանված լինել «5-ից 8 քաղաքացիական անձ»: Շրջանային խորհրդից հայտնել են, որ սպանվել է 10 մարդ: Լաղմանի նահանգապետի գրասենյակից հայտարարել են, որ հարվածը հասցվել է կանանց, որոնք սարերում վառելափայտ և ընկույզ էին հավաքում:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գործողությունն իրականացվել է այն բանից հետո, երբ Զաբուլ մարզում աֆղան ոստիկանների հարձակման հետևանքով սպանվել էին ISAF-ի 4 զինծառայող:








































