Վաշինգտոնն ու Տոկիոն պայմանավորվել են Ճապոնիայում տեղակայել ևս մեկ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ևս մեկ տարր:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտային, դեռ հարկավոր է քննարկել հրթիռային վտանգի մասին նախազգուշացնող ևս մեկ ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայման հարցը:
Պաանետտայի խոսքով՝ տարածաշրջանում ամերիկան ՀՀՊ համակարգի նոր տարրի տեղակայումը հակազդեցություն է ԿԺԴՀ-ի կողմից հնարավոր հարձակման:
Ընդ որում՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկրորդ ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը Ճապոնիայում ուղղված չէ Չինաստանի դեմ:
Կայանը Ճապոնիայում կարող է տեղադրվել արդեն մոտակա ամիսներին. հարցն արդեն քննարկվում է Տոկիոյի հետ: Նման կայան ԱՄՆ-ն արդեն տեղակայել է Ճապոնիայի հյուսիսում:








































