Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Սարաևոյից վերադառնալիս զրույց է ունեցել լրագրողների հետ, որում քննադատել է Արևմուտքին.
«Արևմուտքը դեռ մարդկության դեմ մեղք չի համարում իսլամատյացությունը, մինչդեռ Թուրքիան հանցագործություն է համարում հակասեմականությունը: Մարդկային սրբերի դեմ վիրավորանքի դադարեցման համար անհրաժեշտ է ազգային և միջազգային մակարդակներում համապատասխան միջոցառումներ անցկացնել:
Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ում իմ ելությում ես անպայման կարևոր նկատառումներ կանեմ «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի առնչությամբ, որը զայրույթի ալիք է բարձրացրել իսլամական աշխարհում»:









































