Վրաստանի նախկին նախագահ Էդուրարդ Շևարդնաձեն Ասավալ Դասավալի թերթին տված հարզազրույցում հայտարարել է, որ Վրաստանը պետք է բոլոր հնարավոր միջոցներով ձգտի ընդհանուր լեզու գտնելու Ռուսաստանի հետ և վերականգնել նորմալ հարաբերություններ:
«Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների հաստատումը Վրաստանի կենսական շահերից է բխում, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական»,- ասել է Շևարդնաձեն:
Փետրվարի 25-ին խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ իր խոսքում Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլն ասել էր, որ Թբիլիսին մտադիր չէ թշնամանալ Ռուսաստանի հետ և բարիդրացիական հարաբերությունները վաղ թե ուշ վերականգնվելու են և շեշտել, որ հարաբերությունների դադարեցման նախաձեռնողը եղել է Ռուսաստանը:








































